Թափուր պաշտոն
Վերջնաժամկետ 14.01.2021
- Ակտուալ չէ
Կոդ 61-26.6ա2-Մ3-3
«Արաբկիր» սպասարկման գրասենյակի ավագ խորհրդատու (ծածկագիր՝ 61-26.6ա2-Մ3-3)
Իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների, դրանց իրականացման համար դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, պետական տուրքի և ծառայությունների վճարման՝ դրանց գործակիցների կիրառման, գործառույթների իրականացման ժամկետների, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքի կնքման վերաբերյալ խորհրդատվության անվճար տրամադրման աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ներկայացված պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչման աշխատանքները, աշխատանքային ծրագրերի մշակման, տեղեկանքների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքները
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-
Բարձրագույն կրթություն
-
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում այլ խմբերում չներառված մասնագետների մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ։
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, վարչապետի 2018 թ. Հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Աշխատավարձը՝ 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:
* * *
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-
գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
-
անձնագրի պատճենը,
-
կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
-
աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
-
արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
-
մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ hr@cadastre.am կամ narine.panosyan@cadastre.am հասցեով յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474 247, 060 474 147
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.01.2021թ.: