Հայտարարություն

Վերջնաժամկետ 29.07.2022 - Ակտուալ չէ
Կոդ

ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության հանձնաժողովի կազմում համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կամ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոմիտեի ղեկավարի հրամանով սահմանված պահանջներին համապատասխանող որակավորման վկայական ունեցող անձանց և մասնագիտական ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներ ներգրավելու

 

Որակավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել համապատասխան ոլորտի հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչներ, կոմիտեի ղեկավարի հրամանով սահմանված պահանջներին համապատասխանող որակավորման վկայական ունեցող անձիք (համաձայնությամբ) և մասնագիտական ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներ (համաձայնությամբ):

ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի կազմում որպես համապատասխան ոլորտի հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններին.

1) հասարակական կազմակերպությունների համար` Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գործունեություն են ծավալում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտում, գիտական կազմակերպությունների համար` Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարի գործունեություն են ծավալում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտում,

2) կազմակերպության կողմից առաջադրվող ներկայացուցիչը համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի աշխատակից չէ:

Հանձնաժողովի անդամության հայտի հետ միաժամանակ ներկայացնում են այն փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են վերը նշված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը

Կազմակերպությունը հայտում  նշում է Հանձնաժողովի կազմում առաջադրվող իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

Եթե հայտատու կազմակերպության ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պայմաններին և ներկայացվել է հայտ մեկ կազմակերպության կողմից, ապա այդ կազմակերպությունը սահմանված կարգով        (ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի 829-Ն որոշում) ներգրավվում է Հանձնաժողովի կազմում: Հայտատու կազմակերպությունների քանակը մեկից ավելի լինելու դեպքում, կազմակերպությունը ներգրավվում է Հանձնաժողովի կազմում աշխատակազմի ընտրությամբ՝ առաջնություն տալով համապատասխան կազմակերպության գործունեության տևողությանը, այդ կազմակերպության թեկնածուի, այդ թվում հասարակական հիմունքներով, աշխատանքային գործունեությանը։

Հայտերը ընդունվում են մինչև 2022 թվականի հուլիսի 29-ը (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00)՝ փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով կամ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված (info@cadastre.am):

 

Հրաման N 134-Ա