Թափուր պաշտոն
Հայտարարություն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ ներքին վերահսկողության վարչության հաշվառման վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր` 61-25.3-Ղ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին վերահսկողության վարչության հաշվառման վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր` 61-25.3-Ղ4-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 18-ը ժամը 24:00-ը ներառյալ։
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
-
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց 7):
-
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
-
Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
-
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
-
«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ` 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149032
-
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
-
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ 2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
-
ՀՀ հողային օրենսգիրք. հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 14, 18, 19, 21, 24, 25, 27, 29, 31, 32, 36, 41, 42, 48
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146285
-
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31, 50, 67, 134, 163, 166, 176, 178, 192, 195, 199, 201, 214, 215, 222, 224, 228, 236, 249, 265, 270, 279, 318, 322, 324, 570, 612, 620, 1185, 1192, 1193, 1211, 1227, 1245
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148978
-
ՀՀ աշխատանքային օրենսգիրք. գլուխ՝ 19, 20, 21, 22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152137
-
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան, Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
-
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան, Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
-
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012:
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
-
«Աշխատակազմի կառավարում»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
-
«Խնդրի լուծում»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
-
«Որոշումների կայացում»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
-
«Բարեվարքություն»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):