Հայտարարություն

Վերջնաժամկետ 29.11.2022 - Ակտուալ չէ
Կոդ

ԿՈՄԻՏԵԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ստորաբաժանումներում աշխարհագրական անվանումների բնագավառում մասնագիտական ոչ բավարար ռեսուրսների, ինչպես նաև նախատեսված աշխատանքների ուղղվածությամբ խորը մասնագիտական հմտությունների անհրաժեշտությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալ աշխատանքների ծավալների կտրուկ ավելացումը՝ առաջարկվում է համակարգում ներգրավել համապատասխան փորձ ունեցող մասնագետ, ով կկարողանա իրականացնել աշխարհագրական անվանումների ծագունաբանության վերաբերյալ վերլուծություններ և նրկայացնել հիմնավորված փաստեր կատարված վերլուծությունների վերաբերյալ։

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 2 (երկու) ամիս ժամկետով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • ՀՀ քաղաքացիություն,

  • բարձրագույն կրթություն,

  • աշխարհագրական անվանումների ոլորտում աշխատանքային փորձ։

 

Փորձագետի պարտականությունները՝

    Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացնել հետևյալ աշխատանքները՝

  • մասնակցել նախատեսված աշխատանքների շուրջ կազմակերպվող քննարկումներին, խորհրդակցություններին։

  • պահպանել Կադաստրի կոմիտեի ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022 թվականի նոյեմբերի 29-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 290.000 (երկու հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:

 Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

 

1. դիմում (ձևանմուշը կցվում է)

2. անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,

3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

4. արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթրի պատճենը (պատճենները),

6. մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,

7. համառոտ CV:

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

 Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Արշակունյանց 7/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: