Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 22.03.2020 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.6-Մ4-4
Հայտարարություն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է  ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար  
 
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր` 61-25.6-Մ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր` 61-25.6-Մ4-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
 Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2021 թվականի մարտի 17-ից մինչև մարտի 19-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ և մարտի 22-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ։
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3․բարձրագույն մասնագիտական կրթությունը (տես՝ պաշտոնի անձնագիրը) հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150.799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
 
 
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36
  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք.    հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 35, 43, 44, 48, 74, 75,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31, 50, 67, 166, 178, 195, 199, 201, 215, 222, 224, 228, 236, 270, 279, 318, 322, 324, 612, 620
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148978
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 3, 4, 23, 30, 39, 46, 57
  • ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք
հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9, 12, 13, 14
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146720
  • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 102, 105
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146495
  • ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141603
 
 
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն,    Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.
 
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա,
 
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ narine.panosyan@cadastre.am կամ varduhi.simonyan@cadastre.am):