Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 20.12.2022 - Ակտուալ չէ
Կոդ 61-26.9դ1-Մ6-2

Հայտարարություն

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ «Արմավիր» սպասարկման գրասենյակի մասնագետի (ծածկագիր` 61-26.9դ1-Մ6-2) թափուր պաշտոնն համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտե վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):

Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

    1.անձնագիր (ՀԾ համարանիշ)

    2.դիպլոմ  (առկայության դեպքում)

    3.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)

    4.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող         ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111.115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։

Կադաստրի կոմիտեի «Արմավիր» սպասարկման գրասենյակի մասնագետի (ծածկագիր` 61-26.9դ1-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։

Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 28:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝  2022 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն  hr@cadastre.am  էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Պաշտոնի անձնագիր