Թափուր պաշտոն
Վերջնաժամկետ 30.03.2021
- Ակտուալ չէ
Կոդ 61-25.7-Ղ4-2
Հայտարարություն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության շուկայի վերլուծության բաժնի պետի (ծածկագիր` 61-25.7-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության շուկայի վերլուծության բաժնի պետի (ծածկագիր` 61-25.7-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2021 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 26-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ և 2021 թվականի մարտի 29-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
-
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
-
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
-
Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
-
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36
-
«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 35, 43, 44, 48, 74, 75,
-
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենք.
հոդվածներ՝ 1, 3, 4, 10, 11, 13, 22, 23
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121476
-
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149841
-
ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշում
-
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150366
-
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
-
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
-
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-130, 189-235
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
-
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
-
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
-
«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
-
«Բարեվարքություն» կոմպետենցիա,
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ narine.panosyan@cadastre.am կամ varduhi.simonyan@cadastre.am):