Հայտարարություն

Վերջնաժամկետ 14.04.2023 - Ակտուալ չէ
Կոդ
Կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում փորձագետ ներգրավելու մասին
 
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ ցանցային և սերվերային համակարգերի առաջնային աուդիտի, կարգաբերման, պահուստային համակարգերի վերագործարկման, համակարգերի սպասարկում և անվտանգության աշխատանքերի ապահովում:
 
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած մինչև 29.12.2023:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • ՀՀ քաղաքացիություն,
  • Բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթություն,
  • Պետք է ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքները հավաստող սերտիֆիկատներ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ։
 
Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝
  • Սերվերային սպասարկում․
    • 4 ֆիզիկական սերվերների կառավարում,
    • մինչև 30 վիրտուալ մեքենաների կառավարում՝ ՕՀ մակարդակով,
    • պահուստային պատճենների ստեղծում, կառավարում,
  • Անվտանգություն․
    • Լոգավորում,
    • Մոնիտորինգ,
    • Ցանցային անվտանգություն,
    • Ռեֆերենց կայանների ցանցային անվտանգության ապահովում,
    • Ցանցային միացումների լոգավորում։
 
    Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի ապրիլի 14-ը ներառյալ։
 
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 276.000 (երկու հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ:
 Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում
2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթրի պատճենը (պատճենները),
6. մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
7. համառոտ CV:
 
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    
Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Կոմիտասի 35/2/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: