Հայտարարություն

Վերջնաժամկետ 18.05.2023 - Ակտուալ չէ
Կոդ

Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Կադաստրի կոմիտեի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանվող իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան միասնական ֆինանսական հաշվետվությունների փաթեթի կազմման նպատակով «Հայկական ծրագրեր» համակարգում տվյալների մուտքագրման միասնական մեթոդաբանության կազմում, ինչպես նաև հաշվապահներ չունեցող մարզային ստորաբաժանմումների հաշվապահական հաշվառման բազաների միացում կենտրոնական ապարատի հաշվապահական հաշվառման բաժին:

 

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 6 (վեց) ամսվա կտրվածքով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • ՀՀ քաղաքացիություն,

  • բարձրագույն կրթություն,

  • իր լիազորություններին վերաբերող անհրաժեշտ իրավական ակտերի  իմացություն,

  • թիմային աշխատանքի ունակություն,

  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,

  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,

  • բանակցություններ վարելու կարողություն,

  • կոնֆլիկտների կառավարում,

  • փոփոխությունների կառավարում,

  • ժամանակի կառավարում:

 

Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

  • Տարեկան բյուջետային հայտի կազմում,

  • Վարչության գործառույթներին առընչվող իրավական ակտերի նախագծերի կազմում,

  • Միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազման աշխատանքների իրականացում,

  • Տարեկան բյուջեի բացատրագիր-հաշվետվության կազմում,

  • «Հայկական ծրագրեր» համակարգի հաշվապահական հաշվառման վարում,

  • ՀՀ ֆինանսների նախարարության «Քլիենթ-Թրեժրի» հաշիվները սպասարկելու էլեկտրոնային կառավարման ծրագրային համակարգի միջոցով կոմիտեի պայմանագրերի մուտքագրում, փոփոխում, փոխանցում, ամփոփում,

  • Քաղաքացիների գումարների վերադարձների փաստաթղթերի կազմում և իրականացում,

  • Ֆինանսական հոսքերի օրական, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացում,

  • Ստորաբաժանումներին ֆինանսավորման տրամադրում,

  • Կոմիտեի աշխատակիցների, աշխատավարձերի, արձակուրդային վճարների, անաշխատունակության նպաստների հաշվարկ,

  • Կոմիտեի մարզային և սպասարկման գրասենյակների, Կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների նյութական պատասխանատուների փոփոխության ժամանակ գույքագրման աշխատանքների կազմակերպում,

  • Համակարգի ամենամսյա խրախուսման գումարների հավաքագրում, ամփոփում և հրամանի նախագծի կազմում,

  • Կոմիտեի մարզային ստորաբաժանումների կողմից ներկայացվող պետական տուրքերի հավաքագրում, ամփոփում և հաշվետվության ներկայացում ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

  • Կոմիտեի աշխատակիցների սոցիալական փաթեթների հետ կապված աշխատանքների կազմակերպում (հաշիվնների բացման, դիմումների և պայմանագրերի հավաքագրման, փոխանցվող գումարների հաշվարկման, նոր ընդունվող աշխատակիցների մուտքագրման, բազաների թարմացման, ազատված աշխատակցիցների պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների հիման վրա ստանձնած պարտավորությունների չափի հաշվարկման և համամասնորեն մարման կազմակեպում, ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային հաշվետվությունների կազմում և ՀՀ ֆինանսների նախարություն ներկայացում, ցանկացած փոփոխության դեպքում ՀՀ առողջապահության նախարարություն տվյալների ներկայացում),

  • Կոմիտեի մարզային ստորաբաժանումների կողմից ներկայացվող պետական տուրքերի հավաքագրում, ամփոփում և հաշվետվության ներկայացում ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի մայիսի 18-ը ժամը 17:00:

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 278.500 (երկու հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթրի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

6. մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Արշակունյանց 7/:  հեռ.՝ 060 474247