Թափուր պաշտոն
Վերջնաժամկետ 20.04.2021
- Ակտուալ չէ
Կոդ 61-25.6-Մ6-2
Հայտարարություն
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.6-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 19-ին, ժամը 10։00-ին Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):
Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
- անձնագիր (ՀԾ համարանիշ)
- դիպլոմ (առկայության դեպքում)
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111,115 ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.6-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7։
Վարկանիշային ցուցակում գրանցված անցած հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի ապրիլի 10-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն www.narine.panosyan@cadastre.am կամ www.varduhi.simonyan@cadastre.am) էլեկտրոնային փոստի հասցեներին։