Հայտարարություն

Վերջնաժամկետ 28.07.2023 - Ակտուալ չէ
Կոդ

Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2023 թվականի օգոստոս 10-ին ժամը 1100 -ին:

Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին նախապես պատշաճ կարգով կտեղեկացվի:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,

  • անձնագրի պատճենը,

  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

    Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի քարտուղարությունում՝ առձեռն, փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (https://e-request.am/hy) 2023 թվականի հուլիսի 10-ից մինչև հուլիսի 28-ը:  

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 28-ը ներառյալ:

Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:

Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Դիմումների մուտքագրման հարցերով զանգահարել՝ 060-474222 հեռախոսահամարին:

 

Դիմում