Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 24.08.2023 - Ակտուալ չէ
Կոդ 61-26.7-Ղ4-1

Կադաստրի կոմիտեն հայտարարում է  արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի (ծածկագիր՝ 61-26.7-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի (ծածկագիր՝ 61-26.7-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions  հղումով՝ մինչև 2023 թվականի օգոստոսի  24-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3.  բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

·      Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

·      Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

 

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենք

(հոդվածներ՜ 2,3,4,8)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399

Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք

(հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք

(հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենք

(հոդվածներ 2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 6, 7, 8, 10)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176679

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 4, 6, 8, 11)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147114

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 10, 16, 21, 23)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180552

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք

((հոդվածներ՝ 7, 12, 20)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175825

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, Երևան 2012 թ.,

(էջ՝ 70-115, 190-195)

http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2012

(էջ՝ 5-24, 40-105)

https://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։

(էջ՝4-43, 111-126, 140-143)

http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ


Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

Խնդրի լուծում

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Բարեվարքություն

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

Որոշումների կայացում

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Ծրագրերի կառավարում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474147, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):

Պաշտոնի անձնագիր