Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 22.11.2023 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.2-Մ2-19

Հայտարարություն

Կադաստրի կոմիտեն հայտարարում է  արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 61-25.2-Մ2-19) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 61-25.2-Մ2-19) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions  հղումով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի  22-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

 

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1.դիմում (առցանց),

2.անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

·  Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

·  Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք

(հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք

(հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9-13)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121689

«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 1 , 2, 13, 16, 17, 18, 19)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174013

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենք

(հոդվածներ 2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

(հոդվածներ` 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149032

Հողային օրենսգիրք (Ղ-Մ)

(հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 14, 18, 19, 21, 24, 25, 27, 29, 31, 32, 36, 41, 42, 48)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146285

«Տարածական տվյալների մասին» օրենք

(հոդվածներ՝ 1 , 2, 3, 6, 9, 10,11)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174026

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, Երևան 2012 թ.,

(էջ՝ 70-115, 190-195)

http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2012

(էջ՝ 5-24, 40-105)

https://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։

(էջ՝4-43, 111-126, 140-143)

http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

Խնդրի լուծում

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Բարեվարքություն

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Հաշվետվությունների մշակում

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

Ծրագրերի մշակում

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն

Բողոքների բավարարում

Ժամանակի կառավարում

Փաստաթղթերի նախապատրաստում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474147, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):

 

Պաշտոնի անձնագիր