Թափուր պաշտոն
Հայտարարություն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Իրավաբանական վարչության օրենսդրության մշակման և որակավորման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 61-25.5-Մ2-8) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Իրավաբանական վարչության օրենսդրության մշակման և որակավորման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 61-25.5-Մ2-8) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ Հայաստան, ք.Երևան, Արշակունյաց 7:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2024 թվականի փետրվարի 20-ին ժամը 24:00-ը ներառյալ։
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2.անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն մասնագիտական կրթությունը (տես՝ պաշտոնի անձնագիրը) հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
-
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
-
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 28-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
-
Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
-
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
-
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149032
-
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
-
«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
-
Աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 161, 166, 172, 173, 14, 89
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152137
-
Քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31, 50, 67, 134, 163, 166, 176, 178, 192, 195, 199, 201, 214, 215, 222, 224, 228, 236, 249, 265, 270, 279, 318, 322, 324, 570, 612, 620, 1185, 1192, 1193, 1211, 1227, 1245
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148978
-
ՀՀ հողային օրենսգիրք. հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 14, 18, 19, 21, 24, 25, 27, 29, 31, 32, 36, 41, 42, 48
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146285
-
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք. հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 102, 105
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146495
-
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք. հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9, 12, 13, 14
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146720
-
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 4, 23, 30, 39, 46, 57
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
-
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012 (էջ՝ 5-24, 40-105)
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
-
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 (էջ՝ 43, 111-126, 140-143)
-
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., (էջ՝ 70-115, 190-195)
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
-
«Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
-
«Հաշվետվությունների մշակում»
hղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
-
«Բարեվարքություն»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am, mary.khachikyan@cadastre.am):