Հայտարարություն

Վերջնաժամկետ 04.03.2024 - Ակտուալ չէ
Կոդ

Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ Կադաստրի կոմիտեում կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի իրականացում:

 

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

  • բարձրագույն կրթություն,

  • հանրային հատվածի հաշվապահական հաշվառման իմացություն և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ, «Հայկական ծրագրեր» համակարգի հանրային հատվածի ծրագրով աշխատելու և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

  1. խորհրդատվական կենտրոնների համար «Հայկական ծրագրեր» համակարգում նոր պահոցների ստեղծում, վարում, միասնական պահոցում տվյալների տեղափոխում.

  2. խորհրդատվական կենտրոնների, գործունեությունը դադարեցրած սպասարկման գրասենյակների ակտիվների գույքագրում, տեղաբաշխում.

  3. միասնական ֆինանսական հաշվետվությունների փաթեթի կազմման մեթոդաբանություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի մարտի 4-ը ներառյալ։

Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

6. մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Արշակունյաց 7/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: