Հայտարարություն
Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ Կադաստրի կոմիտեում կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի իրականացում:
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
ՀՀ քաղաքացիություն,
-
Բարձրագույն կրթություն,
-
Միջազգային փորձի ուսումնասիրելու ունակություն,
-
Թիմային աշխատանքի ունակություն,
-
Մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների մշակման աշխատանքների իրականացում,
-
Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
-
Ժամանակի կառավարում:
Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝
-
Ռիելթորական գործունեության կարգավորում և զարգացում,
-
Ռիելթորական ոլորտում առաձին ենթաոլորտների միջազգային փորձի ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում,
-
Ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորումից բխող ոլորտին անհրաժեշտ գործիքակազմի ներդրման մասով աշխատանքների իրականացման հարցում աջակցություն,
-
Ռիելթորների թեստավորման նյութերի մշակման համար նյութերի նախապատրաստման աշխատանքերի աջակցում,
-
Ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների մշակման աշխատանքների իրականացում,
-
Ռիելթորական ոլորտի ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված այլ աշխատանքների իրականացում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի մարտի 12-ը ներառյալ։
Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
6. մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Արշակունյաց 7/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: