Հայտարարություն
                    Վերջնաժամկետ 30.04.2024
                                             - Ակտուալ չէ
                                    
                Կոդ 
                                Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2024 թվականի մայիսի 10-ին ժամը 1100 -ին:
Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին նախապես պատշաճ կարգով կտեղեկացվի:
Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
- 
	բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,
 - 
	անձնագրի պատճենը,
 - 
	մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
 - 
	պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):
 
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի քարտուղարությունում՝ առձեռն, փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (https://e-request.am/hy) 2024 թվականի ապրիլի 9-ից սույն թվականի ապրիլի 30-ը: 
 Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 30-ը, ժամը՝ 17:00:
 Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:
 Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում:
 Դիմումների մուտքագրման հարցերով զանգահարել՝ 060-474222 հեռախոսահամարին: