Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 04.05.2024 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.5-Մ6-3

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.5-Մ6-3) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտե վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):

Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1.անձնագիր (ՀԾ համարանիշ)

2.դիպլոմ  (առկայության դեպքում)

3.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին (առկայության դեպքում)

4.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:

 

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139.776 /մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։

Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.5-Մ6-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։

Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7։

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետն է՝ 04-05-2024։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@cadastre.am) էլեկտրոնային փոստի հասցեներին։

 

Պաշտոնի անձնագիր