Թափուր պաշտոն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.5-Մ6-3) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 23-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտե վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):
Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. դիպլոմ (առկայության դեպքում)
3.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին (առկայության դեպքում)
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139.776 /մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.5-Մ6-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7։
Վարկանիշային ցուցակում գրանցված անցած հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետն է՝ 16-05-2024։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@cadastre.am) էլեկտրոնային փոստի հասցեներին։