Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 07.10.2024 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.8դ-Մ3-60

Կադաստրի կոմիտեն հայտարարում է  արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի (ծածկագիր՝ 61-25.8դ-Մ3-60) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի(ծածկագիր՝61-25.8դ-Մ3-60) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 35/2

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions  հղումով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 7-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3.  բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

·  Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

·  Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

· Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90

hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

·«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193796

·«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194977

· «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=195595

· «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=171966

· «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=187324

· ՀՀ քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31, 50, 67, 134, 163, 166, 176, 178, 192, 195, 199, 201, 214, 215, 222, 224, 228, 236, 249, 265, 270, 279, 318, 322, 324, 570, 612, 620, 1185, 1192, 1193, 1211, 1227, 1245

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193748

· ՀՀ հողային օրենսգիրք. հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 14, 18, 19, 21, 24, 25, 27, 29, 31, 32, 36, 41, 42, 48

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172330

·Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ (էջ՝ 5-24, 40-105)

հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx

· Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։(էջ՝4-43, 111-126, 140-143)

հղումը՝ https://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

· «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012: (էջ՝ 70-115, 190-195)

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

· «Խնդրի լուծում»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

· «Հաշվետվությունների մշակում»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

· «Բարեվարքություն»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):

 

Պաշտոնի անձնագիր