Թափուր պաշտոն
Վերջնաժամկետ 21.05.2021
- Ակտուալ չէ
Կոդ 61-26.9է-Մ7-12
Հայտարարություն
Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 61-26.9է-Մ7-12) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին
Մասնակցում է անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործի թղթային տարբերակի պահպանման և վարման աշխատանքներին, էլեկտրոնային արխիվների վարման աշխատանքներին.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-
Առնվազն միջնակարգ կրթություն
-
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքների, վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Աշխատավարձը՝ 95.903 (իննսունհինգ հազար ինը հարյուր երեք) ՀՀ դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2022 թվականի մարտի 23-ը:
* * *
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-
գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
-
անձնագրի պատճենը,
-
կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
-
աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
-
արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
-
մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ narine.panosyan@cadastre.am կամ varduhi.simonyan@cadastre.am հասցեով յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474 247, 060 474 147
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.05.2021թ.: