Հայտարարություն

Վերջնաժամկետ 05.11.2024 - Ակտուալ չէ
Կոդ

Կոմիտեի Իրավաբանական վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ:

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 /մեկ/ տարի ժամկետով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Առնվազն միջնակարգ կրթություն

  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

  • թիմում աշխատելու ունակություն,

  • հաշվետությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,

  • տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն:

 Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

  • վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մասնակցություն՝ հայցադիմումների պատասխանների նախապատրաստման, ՀՀ դատական ակտերի դեմ վերադասության կարգով բողոքի պատասխանների նախապատրաստման, վճիռների ու որոշումների վերլուծության աշխատանքներին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ։

Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 139.776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենը առկայության դեպքում),

4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

 Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Արշակունյաց 7: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: