Հայտարարություն
Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ իրականացնել 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի գնահատումներ (վերագնահատումներ) և դրանց վերաբերյալ տեղեկությունները տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով տրամադրել համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) օպերատորին:
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 /մեկ/ տարի ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝
-
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի 2024-2026 թվականների հարկման բազաների ձևավորում, ինչը տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կտա հաշվառելու և իրականացնելու 2024-2026 թվականների անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի նոյեմբերի 29-ը ներառյալ։
Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4. արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք.Երևան, Կոմիտասի 35/2/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: