Հայտարարություն

Վերջնաժամկետ 20.12.2024 - Ակտուալ չէ
Կոդ

ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակն է ապահովել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի պահանջները:

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 (մեկ) տարի ժամկետով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ

  • բարձրագույն կրթություն,

  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

  • Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան տրված՝ առնվազն երեք տարվա թույլտվություն (ՀՀ առաջին փոխվարչապետի 05.11.2019 թ. 270-Ն որոշում)

 Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

  • պետական գաղտնիք պարունակող անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

  • գաղտնի դրոշմագրով ձևավորվող, կազմվող և պահպանվող պետական գաղտնիք պարունակող կադաստրային գործերը.

  • արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումների գործընթացի փաստաթղթաշրջանառության գաղտնիության ապահովումը.

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626-կգ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գաղտնիության ռեժիմը ապահովելու վերաբերյալ» հրահանգի և այլ նորմատիվ ակտերի գաղտնի ընթացակարգով փաստաթղթաշրջանառության, հոսակորուստից և արտահոսքից ապահովումը.

  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման փակ ընթացակարգով ապահովումը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի դեկտեմբերի  20-ը ժ: 17:00-ն։

Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:

 Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

 Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Արշակունյաց 7/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: