Հայտարարություն
Գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորումն անցկացվելու է 2025 թվականի հունվարի 20-ին ժամը 1200 –ին, 2025 թվականի հունվարի 24-ին ժամը 1100 –ին և 2025 թվականի հունվարի 30-ին ժամը 1100 –ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 3-ը, մինչև ժամը՝ 16:00:
Հայտնում ենք նաև, որ հայտատուների քանակից ելնելով՝ որակավորման քննության անցկացումը կարող է շարունակվել հայտարարության մեջ նշված քննության օրվան հաջորդող աշխատանքային 7 օրվա ընթացքում, որի մասին հայտատուները նախապես կծանուցվեն էլեկտրոնային փոստով։
Գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գեոդեզիայի, մարկշեյդերության, քարտեզագրության, հողաշինարարության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում գեոմատիկա, լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում, երկրաբանություն, ագրարային ճարտարագիտություն մասնագիտություններից որևէ մեկով բարձրագույն կրթություն:
Դիմումի ձևը տեղադրված է ստորև: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
-
բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը (գեոդեզիայի, մարկշեյդերության, քարտեզագրության, հողաշինարարության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում գեոմատիկա, լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում, երկրաբանություն, ագրարային ճարտարագիտություն),
-
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
-
մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):
Որակավորմանը մասնակցելու համար հայտատուների կողմից դիմումը և դիմումին կից փաստաթղթերը Կադաստրի կոմիտե են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy):
Դիմումում անհրաժեշտ է նշել որակավորման քննությանը մասնակցելու համար նշանակված օրերից մեկը:
Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս, 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:
Որակավորման հարցաշարերը տեղադրված են Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում:
Գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման հարցաշարերը կազմված են հետևյալ բնագավառներից.
-
Իրավական ակտեր՝
-
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=199820)
-
ՀՀ հողային օրենսգիրք. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172330 )
-
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենք. (հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195602)
-
«Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենք. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174026)
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=198730 )
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195593)
-
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշում. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=200748)
-
ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշում. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117642)
-
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի n 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600 որոշում. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181038)
-
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 125-Ն որոշում. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135775)
-
ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշում. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135736)
-
ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշում. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=99416)
-
ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական ևհաշվառման գործունեության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների ևառաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին»
N 1723-Ն որոշում. (հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=199029) -
Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի «Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-Ն ու N 284-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 75-Ն հրաման. (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159602):
-
-
Մասնագիտական գրականություն.
(Հղումը՝ https://cadastre.am/geo_literature)
Դիմումների մուտքագրման հարցերով զանգահարել՝ 060-474222 հեռախոսահամարին:
ՀՀ կադաստրի կոմիտե (հասցե՝ Արշակունյաց 7)