Թափուր պաշտոն
Վերջնաժամկետ 20.05.2021
- Ակտուալ չէ
Կոդ 61-25.7-Մ6-1)
Հայտարարություն
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության շուկայի վերլուծության բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.7-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 27-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտե վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):
Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
անձնագիր (ՀԾ համարանիշ)
-
դիպլոմ (առկայության դեպքում)
-
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111,115 ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության շուկայի վերլուծության բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.7-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7։
Վարկանիշային ցուցակում գրանցված անցած հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի մայիսի 20-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն narine.panosyan@cadastre.am կամ varduhi.simonyan@cadastre.am էլեկտրոնային փոստի հասցեներին։