Հայտարարություն

Վերջնաժամկետ 11.06.2025 - Ակտուալ չէ
Կոդ
Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ Կադաստրի կոմիտեի կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրի իրականացմամբ և դրանով պայմանավորված բաժնի անձնակազմով այն իրականացնելու անհնարինությամբ:
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 /մեկ/ տարի ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
  • ՀՀ քաղաքացիություն,
  • Բարձրագույն կրթություն,
  • Միջազգային փորձի ուսումնասիրելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների մշակման աշխատանքների իրականացում,
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
  • Ժամանակի կառավարում:
 Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝
  • Փաստաթղթերի, արձանագրությունների, հրամանների, նախագծերի, ծանուցումների պատրաստման աշխատանքների իրականացում,
  • Օրենսդրական փաթեթի մշակում,
  • Գնահատողների և գնահատման կազմակերպությունների հաշվառում և հաշվառումից հանման աշխատանքների իրականացում,
  • Դիմում-բողոքների, պետական մարմիններին ուղղված գրությունների պատասխանների պատրաստում,
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2025 թվականի հունիսի 11-ը ներառյալ։
Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 189,696.0 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
5. առկայության դեպքում աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    
 Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Արշակունյաց 7: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: