Հայտարարություն
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՂՆԵՐԻ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ, ՉԱՓԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԱՆԴԱՄՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ
Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) մեկ անդամն ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից (այդ հաստատության ղեկավարության գրավոր համաձայնությամբ), երկուսը Կադաստրի կոմիտեի հաշվառած՝ գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, հողաշինարարների, չափագրողների և հաշվառողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) առաջադրած անդամներից:
Հանձնաժողովի կազմում գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության թեկնածու ընդգրկվելու հայտ կազմակերպությունները կարող են ներկայացնել հետևյալ պայմանների ապահովմամբ՝
1) ինքնակարգավորվող կազմակերպությունների դեպքում հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող թեկնածուն պետք է ունենա «Գեոդեզիական և մարկշեյդերական» կամ «Քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման» գործունեության որակավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
2) գիտական հաստատությունների դեպքում հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող թեկնածուն պետք է ունենա առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական գործունեության բնագավառում առնվազն 5 տարվա գիտական կամ կրթական աշխատանքային ստաժ.
3) առաջադրվող թեկնածուն համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի աշխատակից չի կարող հանդիսանալ:
Հանձնաժողովի անդամության հայտի հետ միաժամանակ ներկայացվում են այն փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են վերոշարադրյալ կետերով ամրագրված պայմաններին համապատասխանությունը:
Հայտում պետք է նշվեն հանձնաժողովի կազմում առաջադրվող թեկնածուի վերաբերյալ տվյալներ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի փետրվարի 18-ը ներառյալ (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00): Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ (info@cadastre.am. հեռ.՝ 060474222) էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սքանավորված, կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով:
Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի
հեռախոսահամար` 060-474114,
էլեկտրոնային փոստի հասցե` syuzanna.karapetyan@cadastre.am