Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 31.03.2026
Կոդ 61-26.12գ-Մ2-1

Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ «Սյունիքի խորհրդատվական կենտրոն»-ի գլխավոր խորհրդատուի (ծածկագիր` 61-26.12գ-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Սյունիքի խորհրդատվական կենտրոն»-ի գլխավոր խորհրդատուի (ծածկագիր` 61-26.12գ-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, ք. Կապան, Լեռնագործների փողոց 5ա/1 շենք:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2026 թվականի  մարտի 31-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2. ինքնակենսագրություն (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով)

3.անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

6.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

7. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի

Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճեններն արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների)։

  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ին, (հասցե՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտաս 35/2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը  267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest

• «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք.

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204832/latest  

  Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474147, էլեկտրոնային փոստի հասցե՝  hr@cadastre.am):

 Քաղաքացիները Թեստավորմանը պետք է ներկայանան անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)` թեստավորման նախատեսված ժամից 10 րոպե շուտ:

Պաշտոնի անձնագիր