Կորեա
ադաստրի կոմիտեի և Կորեայի Հանրապետության հողերի, ենթակառուցվածքայի և տրանսպորտի նախարարության հետ համագործակցությունը սկսվել է 2021 թվականից: «Հայաստան. Աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվում է տեխնիկական օժանդակության ծրագիրը, համաձայն որի՝ ԱԶԲ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի միավորների և այլ աշխարհագրական ստանդարտացված տվյալների պահպանման և կառավարման թվային հարթակի մշակման գործում:
Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հունվարին և նախատեսվում է ավարտել 2023 թվականի դեկտեմբերին:
Ծրագրի նպատակն է հետազոտությունների, ինչպես նաև կարողությունների ձևավորման միջոցով աջակցել Հայաստանի տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի (ՏՏԱԵ) ստեղծման գործում:
Ծրագրի իրականացումը նախատեսվում է երեք հիմնական փուլով, որոնց վերջնարդյունքներ են՝
- ազգային երկրատարածական տվյալների ստանդարտների մշակում,
- ինտեգրված ազգային բազմաֆունկցիոնալ գեոպորտալ, որը պետական մարմիններին կօգնի հավաքագրելու, մշակելու և փոխանակելու մշակված ստանդարտացված տարածական տվյալները, ինչպես նաև զարգացնելու կառավարության կարողությունները,
- ստանդարտացված առանձնացված քարտեզագրական շերտերի մշակում և տեղափոխում գեոպորտալ՝ Հայաստանի Հանրապետության մեկ վարչական բաժանման համար:
Ծրագրի առաջին փուլի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «LX Korea» ընկերությունը, որը Կադաստրի կոմիտեի հետ իր համագործակցությունը ամրապնդեց 2022 թվականի օգոստոսի 15-ին կնքված փոխըմբռնման հուշագրով: