Նիդերլանդների Թագավորություն
Կադաստրի կոմիտեի և Նիդերլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) հետ համագործակցությունը սկսվել է 2019 թվականին «Թայեքս» (TAIEX) ծրագրի շրջանակներում: Նիդերլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) աջակցությամբ իրականացվում է Հայաստանի կադաստրային արխիվների թվայնացման ծրագիրը: Ծրագրի գործնական մեկնարկը տրվել է 2020 թվականի փետրվարին, երբ Նիդերլանդներից Հայաստան էր ժամանել փորձագետների առաջին առաքելությունը: Ծրագրի շրջանակներում փորձագետները հանդիպում են ունեցել կոմիտեի արխիվային գործի մասնագետների, նոտարների, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցիչների հետ:
Նիդերլանդների կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության թիմն 2020 թվականի փետրվարի 10-14-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել Հայաստանում, մասնավորապես Կադաստրի կոմիտեում «Կադաստրային տվյալների թվայնացում-Հայաստան» (ԿՏԹՀ) ծրագրի կարիքները պարզելու և կատարված աշխատանքների հստակ պլանը կազմելու ուղղությամբ: