ԳԵՈՄԱՏԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
Գեոմատիկայի կենտրոնը Կադաստրի կոմիտեի կառուցվածքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 23-ի 486–Լ որոշման համաձայն։ Ներկա պահին Կենտրոնն ունի 49 աշխատակից։
Գեոմատիկայի կենտրոնի հիմնական նպատակը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, ազգային գեոպորտալի, հասցեների միասնական ռեեստրի թարմացումն ու վարումն է և պետական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական, հողաշինարարական և երկրատեղեկատվական աշխատանքների իրականացումը։ Կենտրոնն իր սկզբունքներին համապատասխան ապահովում է նաև պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի ստեղծման և արդիականացման աշխատանքները, կատարում է օդատիեզերական լուսանկանրեի մշակման և օրթոֆոտոհատակագծերի ստեղծման աշխատանքներ, մասնակցում է ՀՀ-ում մշտական գործող ռեֆերենց կայանների կառավարման գործընթացներին, ինչպես նաև իրականացնում է կենտրոնի կանոնադրությանը համաձայն այլ գործառույթներ։
Աշխատանքային և մասնագիտական գիտելիքների ամրապնդման համար Գեոմատիկայի կենտրոնի մասնագետները իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում միջազգային համաժողովներին՝ դրանով իսկ նպաստելով մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) ծրագրային փաթեթների գործնական գիտելիքների ամրապնդմանը։
Կենտրոնում ներկա պահին իրականացնում է Արմավիրի, Արարատի, Շիրակի մարզերի բազային քարտեզագրական շերտերի ստեղծման աշխատանքներ ԱՏՀ միջավայրում:Ինչպես նաև ապահովում է բնակավայրերի կադաստրային քարտեզների թաղամասերի սահմանների ուղղման աշխատանքներ․ այս պահի դրությամբ արդեն ուղղվել են շուրջ 140 բնակավայրի կադաստրային քարտեզները։ Կատարվում են աշխատանքներ համայնքների և վարչական շրջանների սահմանների ուղղման ուղղությամբ։ Գործող կադաստրային քարտեզները համադրվում են օրթոֆոտոհատակագծերի հետ, վեր են հանվում և ուսումնասիրվում են բոլոր խնդրահարույց տեղադիրքերը, սահմանների նկարագրության և օրթոֆոտոհատակագծերի հիման վրա՝ կատարվում է վարչական սահմանների ճշգրտում։
Իրականացվում են նոր ազգային ատլասի և թեմատիկ մի շարք քարտեզների ստեղծման աշխատանքներ: Այս պահին ավարտվել են «Կիսագնդերի ֆիզիկական քարտեզ», «Անտարկտիդա», «Ավստրալիա», «Հարավային Ամերիկա», «Հյուսիսային Ամերիկա» ուսումնական քարտեզների ստեղծման աշխատանքները։
Կատարվում է աշխարհի և ՀՀ տարածքի աշխարհագրական անվանումների շտեմարանների թարմացման և վարման աշխատանքնր: Կենտրոնի աշխատակիցների կողմից վարվում են նաև e-cadastre.am հարթակի միջոցով ներկայացված նոր կամ առկա հասցեների, ինչպես նաև փողոցների անվանակոչման և անվանափոխման հայտերը։ Այս պահին ընթանում են նաև հին ու նոր հասցեները ստանդարտ տեսքի բերելու և հասցեավորման համակարգի միասնական հարթակի ստեղծման աշխատանքները, մասնավորապես Հայաստանի բոլոր համայնքներ է ուղարկվել այդ համայնքների բնակավայրերի հասցեավորված գույքերի՝ Կադաստրի կոմիտեում առկա հասցեների ցանկը՝ դրանց տվյալները համայնքներում առկա տվյալների հետ համեմատելու համար:
Անհրաժեշտ աշխատանքներ են ձեռնարկվել Ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող ՀՀ-ում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրմանն ուղղված ստանդարտացման փաստաթղթերի մշակման և տարածական տվյալները չափորոշիչներին և ստանդարտներին համապատասխանեցման ուղղությամբ։