ՀՀ միջգերատեսչական պատվիրակության այցը Էստոնիայի Հանրապետություն

03.04.2025

Ապրիլի 1-ից ապրիլի 3-ը ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը:

Այցի նպատակն էր ուսումնասիրել Էստոնիայի փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև անցկացնել մի շարք հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով։

Ապրիլի 2-ին պատվիրակությունը հանդիպել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

Քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում՝

  • Թվայնացման գործընթացները
  • Կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը
  • Արհեստական բանականության կարգավորումները

Կողմերն ընդգծել են նշված ոլորտներում սերտ և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Հանդիպումից հետո պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցներին և թեմատիկ քննարկումներին, որոնք նվիրված էին թվային կառավարման և կիբեռանվտանգության ոլորտի առաջատար փորձին։