ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կարևորելով ՀՀ Կադաստրի կոմիտեի գործունեության և իրականացվող ծրագրերի արդյունավետ կազմակերպման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը՝ ձևավորվում է կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի կազմը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի նպատակն է՝ ապահովել բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորում՝ խրախուսելով մասնակցային կառավարումը, շահառու խմբերին ներգրավել քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ապահովել հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցություն:
Քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները կամ ֆիզիկական անձինք, որոնք ցանկություն ունեն այս ձևաչափով ներկայացնել ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները, կարող են խորհրդին անդամակցելու հայտերը ներկայացնել կոմիտե՝ grigoryan.andranik@cadastre.am էլեկտրոնային հասցեին։
Հարցերի դեպքում զանգահարել՝ 060474132 հեռախոսահամարով։
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել ուղեցույցում.
https://cadastre.am/storage/files/_40.pdf ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։