ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

05.10.2022
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ-ում սեփականության իրավունքի կարգավորման հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (ՀՀ Սահմ․ 60-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:

Բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք (ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մաս):

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու արգելքը բացարձակ չէ, քանի որ օրենսդրությամբ սահմանվում են վերոնշյալ կարգավորումներից բացառություններ (ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մաս և 64-րդ հոդվածի 8-րդ մաս):

Տնամերձ, այգեգործական, ինչպեu նաև անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման, հաuարակական և արտադրական oբյեկտների կառուցման և uպաuարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և uպաuարկման համար հողամաuերի վրա օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումը չի տարածվում:

Օտարերկրյա իրավաբանական անձանց կոմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու առումով ՀՀ օրենսդրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում։

ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը (պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր, հատուկ նշանակության հողեր և այլն), որոնց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու արգելքը տարածվում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց վրա:

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու առումով սահմանափակում առկա է միայն հողի նկատմամբ, հետևաբար այլ անշարժ գույքերի դեպքում որևէ արգելք նախատեսված չէ: