Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի 2023թ․ բյուջետային ծրագիրը
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց կառույցի բյուջետային ծրագրերը՝ մանրամասներ ներկայացնելով 2023թ. կառույցի համար նախատեսված բյուջետային հատկացումներից և ծրագրերից։
Նախատեսվում է իրականացնել «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը, որի նպատակն է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի զարգացումը, պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը եւ պաշտպանությունը:
Գեոդեզիայի ու քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է շարունակել երկրատեղեկատվական համակարգում բնակավայրերի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները, օրթոֆոտոհատակագծերով ամբողջությամբ ծածկված համայնքների ճշգրտված կադաստրային թաղամասերի հատակագծերը, համայնքների կադաստրային թաղամասերի ուղղման նպատակով լրացուցիչ կետերի դիտարկման եւ թաղամասերի արտաքին սահմանների ամբողջական ուղղման աշխատանքները:
Մանրամասները՝