Վերապատրաստման դասընթացներ Վալենսիայում
Սույն թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը «Գեոթակ» (GeoTAK) ծրագրի շրջանակներում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում անցկացվում է «Գեոմատիկական տեխնիկայի կիրառմամբ մշակութային ժառանգության տվյալների հավաքագրում և փաստաթղթավորում» խորագրով վերապատրաստման դասընթացները:
Ծրագիրը միտված է բարձրագույն կրթության կարողությունների զարգացմանը, և այս փուլում դրանց մասնակցում են Հայաստանի և Ղրղզստանի համապատասխան ոլորտի մասնագետները:
Դասընթացների ընթացքում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի առաջատար մասնագետները միջոցառման մասնակիցներին են ներկայացնում 3D լազերային սկանավորման միջոցով տվյալների հավաքագրումը, ոլորտում կիրառվող գեոինֆորմացիոն գործիքները և փաստաթղթավորման բազմատեսակ տեխնիկաները:
Մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու ոլորտի նորարարություններին և նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև վերլուծելու մեր երկրում դրանց կիրառելիությունը:
Կադաստրի կոմիտեից վերապատրաստման դասընթացներին մասնակցում են գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը և արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Կիմա Վաղարշակյանը: