Բրյուսել․ Վերապատրաստման դասընթացներ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը բնական աղետների ժամանակ» խորագրով

08.12.2022

Դեկտեմբերի 5-ից 8-ը Բրյուսելի Վրիջ համալսարանում անցկացվում է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը բնական աղետների ժամանակ» խորագրով վերապատրաստման դասընթացները:

«Գեոթակ» (GeoTAK) ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին Կադաստրի կոմիտեից մասնակցում են հողաշինարարության բաժնի պետ Մկրտիչ Մկրտչյանը և կոմիտեի ղեկավարի օգնական Մարինե Սահակյանը:

Ծրագրին, որը միտված է բարձրագույն կրթության կարողությունների զարգացմանը, մասնակցում են Հայաստանի և Ղրղզստանի համապատասխան ոլորտի մասնագետները:

Դասընթացների ընթացքում արտասահմանյան առաջատար փորձագետները վերապատրաստման մասնակիցներին են ներկայացրել տարերային աղետների (երկրաշարժ, սողանք, հրաբուխ) ժամանակ տվյալների կառավարման առանձնահատկությունները, դրանց տեղակապումը քարտեզների հետ, այդ գործընթացում կիրառվող էլեկտրոնային ծրագրերը:

Ծրագրի մասնակիցներն ակտիվորեն քննարկել և նյութեր են նախապատրաստել համատեղ միջբուհական գիտական ծրագրի իրականացման ուղղությամբ (PHD), ինչպես նաև քննարկվել են այլ ծրագրային առաջարկներ:

Քառօրյա այցի շրջանակներում մասնակիցներին մանրամասն ներկայացվել է EM-DAT բնական աղետների տվյալների միջազգային բազայի էլեկտրոնային ծրագիրը:

Մասնակիցներն այցելել են նաև բնական աղետների էպիդեմոլոգիայի հետազոտման կենտրոն և Եվրամիության խորհրդարան, տեղում ծանոթացել ոլորտի նորարություններին: