Հայաստանում են նիդերլանդացի փորձագետները

04.04.2023

Այսօր՝ ապրիլի 4-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության Կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) փորձագետներին, ովքեր Հայաստանում են Կադաստրի կոմիտեի և Նիդերլանդների Թագավորության արխիվների թվայնացման համատեղ ծրագրի շրջանակներում:

Կոմիտեի ղեկավարը ողջունեց փորձագետներին Հայաստանում գտնվելու կապակցությամբ  և ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Կոմիտեում իրականացված բարեփոխումները, մասնավորապես նոր օրենքիների մշակման,  էլեկտրոնային ծառայությունների ավելացման,  սպասարկման գրասենյակներում քաղաքացիների աջակցության էլեկտրոնային ծառայությունների մատուցման ինստիտուտի ներդրման վերաբերյալ:

Փորձագետները բարձր գնահատեցին ծրագրի շրջանակներում իրականացվող երկկողմ համագործակցությունը և հույս հայտնեցին շարունակել փոխգործակցությունը նաև մասնագիտական այլ ոլորտներում՝  ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաև աջակցել Կոմիտեում  իրաականացվող բարեփոխումներին:

Ապրիլի 4-ից 6-ը կազմակերպվող աշխատաժողովի ընթացքում  նիդերլանդացի փորձագետները Կոմիտեի համապատասխան ոլորտների մասնագետների հետ կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, իրավական տարաբնույթ հարցերի, գրանցման համակարգի նորարարությունների, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: