GeoTAK-Կադաստրի կոմիտե

29.06.2023

«Գեոթակ» (GeoTAK) ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին Կադաստրի կոմիտեում էին Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանից GeoTAK ծրագրի համակարգող Լուիս Անգել Ռուիզը և ՃՇՀԱՀ ներկայացուցիչ, ծրագրի հայաստանյան համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը։

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացած հանդիպմանը մասնակցում էին նաև գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը, վարչության պետի տեղակալ Մկրտիչ Մկրտչյանը, կոմիտեի ղեկավարի օգնական Մարինե Սահակյանը։

Ծրագիրը միտված է բարձրագույն կրթության կարողությունների զարգացմանը, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մշակմանը աշխարհատեղեկատվական (GIS) տեխնոլոգիաների ոլորտում, բուհերի և ինստիտուցիոնալ կառույցների միջև հետազոտական ու նորարարական կապերի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին ոլորտի նորարարությունները, մեր երկրում  նորագույն տեխնոլոգիաների կիրառելիության, ինչպես նաև մասնագիտական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները։