Ազգային Ժողով․ Թվային կադաստր

15.10.2025
Ազգային Ժողով․ Թվային կադաստր

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 15-ի նիստում կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունները։

Կադաստրի կոմիտեում տեւական ժամանակ է իրականացվում են թվայնացման աշխատանքներ: Որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի, որ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինի ստորագրել և ներկայացնել իրավունքի պետական գրանցման:

Անշարժ գույք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, մուտք գործելով էլեկտրոնային համակարգ եւ նույնականացվելով «Ես եմ»-ի միջոցով, կկարողանա մտնել իր անձնական գրասենյակ բաժինը:

Առաջարկվող կարգավորումները նախատեսվում է գործարկել մեկուկես տարի ժամկետով՝ նպատակ ունենալով մանրամասն թեստավորելու էլեկտրոնային համակարգերը:

Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նաև ինքնակամ շինությունների հաշվառմանը, անշարժ գույքի վաճառքի գործարքներին, վարձակալական նոր պայմանագրերի կնքմանը վերաբերող հարցերի:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց հանձնաժողովի նիստում եւ ստացավ դրական եզրակացություն:

Սուրեն Թովմասյանի զեկույցն ամբողջությամբ կարող եք դիտել հղումով․

https://youtu.be/IV9Qj0q3Qwg?t=206։