ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
Հարգելի՛ քաղաքացիներ, Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի նպատակն է՝ ապահովել բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորում՝ խրախուսելով մասնակցային կառավարումը, շահառու խմբերին ներգրավել քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ապահովել հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցություն:
Քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները կամ ֆիզիկական անձինք, որոնք ցանկություն ունեն այս ձևաչափով ներկայացնել ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները, ինչպես նաև համապատասխանում են ՀՀ վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշման 4-րդ կետով հաստատված N 4 հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված չափանիշներին, կարող են խորհրդին անդամակցելու հայտերը ներկայացնել կոմիտե՝
valeri.karapetyan@cadastre.am էլեկտրոնային հասցեին։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝
️060474132 հեռախոսահամարով։
Հայտի ձևաթղթերը.
https://www.cadastre.am/form_paper ։
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել ուղեցույցում.
https://cadastre.am/storage/files/_40.pdf ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի 23-ն է։