Միջազգային համագործակցություն-Հնդկաստան, Նյու Դելի

30.04.2026

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը 2026 թվականի ապրիլի 27-ից 28-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մասնակցել է ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործադիր խորհրդի նիստին, որն անցկացվել է Հնդկաստանի չափագիտության գլխավոր գրասենյակի և Կորեայի Հանրապետության լիազոր մարմնի համանախագահությամբ:

Հանդիպումը կենտրոնացած է եղել տարածաշրջանային երկրատարածական ռազմավարությունների վրա՝ ներառյալ գեոդեզիական ռեֆերենց կայանները, GeoAI-ը և հողային կառավարումը:

Գործադիր խորհուրդը հանդիպում է տարին առնվազն մեկ անգամ՝ ուղղորդելու տարածաշրջանային կոմիտեի աշխատանքները, վերանայելու առաջընթացը և կայացնելու ռազմավարական որոշումներ։

ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործադիր կոմիտեն ներկայացնում է 56 երկիր և աշխատում է երկրատարածական տվյալների տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտները մեծացնելու ուղղությամբ։

Կադաստրի կոմիտեն կարևորում է համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում՝ որպես կայուն զարգացման, արդյունավետ կառավարման և ժամանակակից երկրատարածական համակարգերի զարգացման կարևոր հիմք։