Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեային

20.05.2026

Մայիսի 17–19-ը Բելգիայի Թագավորության Օստենդ քաղաքում անցկացվել է Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեան։

Գլխավոր ասամբլեան անցկացվում է յուրաքանչյուր տարի, որին ակտիվ մասնակցություն են ունենում կոմիտեի ներկայացուցիչները: Այն համախմբում է եվրոպական ազգային քարտեզագրական, կադաստրային և երկրատարածական տվյալների կառավարման ոլորտի կառույցների ներկայացուցիչներին:

2026 թվականի գլխավոր ասամբլեան առանձնահատուկ էր Հայաստանի համար․ ավելի քան 120 պատվիրակներին ներկայացվեց Հայաստանը` որպես հաջորդ տարվա գլխավոր ասամբլեան հյուրընկալող երկիր:

Միջոցառման շրջանակում Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպումներ են ունեցել եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ։

Անցկացվել են պանելային ինտերակտիվ քննարկումներ և կլոր սեղաններ, ներկայացվել են եվրոպական տարածական տվյալների զարգացմանն ու կիրառմանը վերաբերող շնորհանդեսներ։