Թեմատիկ քարտեզագրություն

2006-2008 թվականներին հրատարակվել են «Հայաստանի Ազգային ատլասի» Ա և Բ հատորները:
Ատլասի Ա հատորում թեմատիկ քարտեզներով և բացատրական մասով ներկայացված են Հայաստանի Հանրապետության և Հայկական լեռնաշխարհի բնության տարբեր ոլորտները` երկրաբանություն, սեյսմոտեկտոնիկա, գեոմորֆոլոգիա, կլիմա, ջրագրություն, բնապահպանություն, բուսականություն և այլն, ինչպես նաև բնակչության տեղաշարժերի և տեղաբաշխման սկզբունքները, քաղաքների հատակագծերը, տեղեկատվություն տնտեսության տարբեր ճյուղերի և ՀՀ մարզերի մասին:
Ատլասի Բ հատորում ներկայացված են Հայաստանի պատմության կարևորագույն էջերը, մշակույթը, կրոնի ձևավորումը և տարածումը, Հայկական Սփյուռքը և նրա հիմնական օջախները:
2014 թ. թարմացվել և հրատարակվել է Ազգային ատլասի Ա, իսկ 2017 թ.՝ Բ հատորի անգլերեն տարբերակը։ 2018 թ. Ազգային ատլասի Ա և Բ հատորների անգլերեն տարբերակները բաշխվել են գերատեսչություններին, մշակութային և կրթական կազմակերպություններին:
2019 թվականին սկսվել է Ազգային ատլասի՝ մեկ հատորում միավորված ռուսերեն տարբերակի ստեղծման աշխատանքը։ Հրատարակումը նախատեսված է 2020 թ.։
2015 թվականին նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, հրատարակվեցին 17 անվամբ պատմական և աշխարհագրական թեմատիկայով ուսումնա-ճանաչողական քարտեզներ, որոնք բաշխվեցին ՀՀ պետական կառավարման մարմինների, գիտական և կրթական կազմակերպությունների միջև: Ցանկը բերվում է ստորև՝
1 | ՀՀ և ԼՂՀ ֆիզիկական քարտեզ | |
2 | ՀՀ և ԼՂՀ վարչական քարտեզ | |
3 | Հայկական լեռնաշխարհի քարտեզ | |
4 | Աշխարհի քարտեզ | |
5 | Հայաստանը Տիգրան Մեծի օրոք | |
6 | Մեծ Հայքը ըստ Աշխարհացոյցի | |
7 | Հայաստանն ըստ Սևրի պայմանագրի 1920թ. | |
8 | Հայկական հարցը 1878-1914թթ. | |
9 | Հայոց ցեղասպանությունը 1914-16թթ. | |
10 | Հայոց Կիլիկիա | |
11 | Դիարբեքիրի նահանգ | |
12 | Խարբերդի նահանգ | |
13 | Բիթլիսի նահանգ | |
14 | Էրզրումի նահանգ | |
15 | Սեբաստիայի նահանգ | |
16 | Վանի նահանգ | |
17 | Կարսի մարզ |