Հայտարարություն

Վերջնաժամկետ 15.09.2022 - Ակտուալ չէ
Կոդ

 Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման քննությունն անցկացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը՝ 10:00-ին:

   Հայտնում ենք, որ ելնելով հայտատուների քանակից գնահատման որակավորման քննությունը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածով հաստատված «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգ»-ի 19-րդ կետի պահանջների համաձայն՝ կծանուցվի նախապես:

   Գնահատման գործունեության մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր:

   Նախատեսված վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում որակավորման քննություններին մասնակցելու համար դիմած և գործող անշարժ գույքի գնահատման որակավորման վկայականներ ունեցող անձանց վրա:

   Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածով հաստատված «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգ»-ի 14-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ հայտատուները չեն կարող դիմել որակավորման վկայական ստանալու համար, եթե դիմումատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ:

   Դիմումի ձևը տեղադրված է ստորև: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • 1) գրավոր դիմում (տրվում է կոմիտեի ղեկավարի անունով).

  • 2) բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը.

  • 3) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.

  • 4) անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը.

  • 5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283).

  • 6) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցության վերաբերյալ ստացված համապատասխան հավաստագրի պատճենը:

   Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա, Կադաստրի կոմիտեի քարտուղարություն (ք. Երևան, Արշակունյաց 7) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am) որակավորման քննության մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ:

   Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 15.09.2022թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:

   Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:

   Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ոլորտում որակավորման քննությունների հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում https://cadastre.am/questionnaire:

 

Դիմում