Թափուր պաշտոն
Հայտարարություն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 61-25.2-Ղ4-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 61-25.2-Ղ4-6) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ Հայաստան, ք.Երևան, Արշակունյաց 7:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին ժամը 24:00-ը ներառյալ։
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն մասնագիտական կրթությունը (տես՝ պաշտոնի անձնագիրը) հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
-
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
-
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
-
Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
-
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
-
ՀՀ հողային օրենասգիրք. հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 14, 18, 19, 21, 24, 25, 27, 29, 31, 32, 36, 41, 42, 48
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146285
-
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 1.1, 13, 16, 17, 18, 19
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159067
-
Աշխարհագրական անվանումների մասին ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121689
-
«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149032
-
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
-
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
-
«Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» որոշում.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155434
-
ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141603
-
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
-
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
-
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-130, 189-235
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
-
ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141603
-
«Աշխատակազմի կառավարում»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
-
«Խնդրի լուծում»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
-
«Որոշումների կայացում»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
-
«Բարեվարքություն»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am, mary.khachikyan@cadastre.am):