Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում

Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում

 

   ՀՀ կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգ) իրականացման կարգը, որի հիման վրա Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվում են համակարգված դիտարկումներ, այն է` անշարժ գույքի վիճակի, արժեքի, դրա վրա ազդող որակական չափանիշների ուսումնասիրություն: Անշարժ գույքի համակարգված դիտարկման օբյեկտ են հանդիսանում ՀՀ տարածքում առկա անշարժ գույքը` հողը (ըստ նպատակային նշանակության) և շենքերը, շինությունները (անկախ սեփականության ձևից):

   Պարբերաբար` ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքներով իրականացվում են անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, վերլուծություններ, որոնց վերաբերյալ նյութերը հրապարակվում են մամուլում և լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից` պետական կառավարման մարմիններին, անշարժ գույքի շուկայի մասնակիցներին (ռիելթորներ, գնահատողներ) և հասարակությանը անշարժ գույքի շուկայի իրավիճակի վերաբերյալ իրազեկելու նպատակով։