Աշխարհագրական անվանումներ

Աշխարհագրական անվանումներ

Իրականացվում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական անվանումների հաշվառում և գրանցում։ Գոյություն ունեցող աշխարհագրական անվանումների անվանափոխության գործընթացը կազմակերպվում է պատմական աշխարհագրական անվանումների վերականգնման, անբարեհունչ, կրկնվող, ինչպես նաև օտարամուտ անվանումների վերացման դեպքերում։

 Առաջարկվող անվանումները ստուգաբանվում են Կադաստրի կոմիտեին կից գործող Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների անվանափոխման և անվանակոչման մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Կադաստրի կոմիտեի մասնագետները ներգրավված են ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների՝ պողոտաների, փողոցների, անցուղիների, թաղամասերի անվանումների ճշգրտման և ստանդարտացման աշխատանքներում։

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ որոշումների միջոցով․

  1. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1310-Ն որոշման հավելվածներից։
  2. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 433-Ն որոշման հավելվածներից։
  3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 1833-Ն որոշման հավելվածներից։
  4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1905-Ն որոշման հավելվածներից։
  5. Երևան քաղաքի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկին կարող եք ծանոթանալ 2008 թվականի ապրիլի 17-ի ՀՀ կառավարության որոշման N 383-Ն որոշման հավելվածից»։

 

Հյուսիսային Ամերիկայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան

Ասիայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան

Աֆրիկայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան

Հարավային Ամերիկայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան


  • Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ
    1 MB