Քարտեզագրություն

Քարտեզագրություն

ՀՀ  Կադաստրի  կոմիտեն, որպես պետական  լիազոր մարմին , համակարգում է  քարտեզագրության  հետևյալ  ոլորտները`

  • տեղագրական քարտեզագրություն, այդ թվում` ՀՀ մասշտաբային շարքի 1:10000-ից մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծումն ու թարմացումը,
  • կադաստրային քարտեզագրություն, այդ թվում` կադաստրային քարտեզների ստեղծումն ու թարմացումը,
  • թեմատիկ քարտեզագրություն, այդ թվում` հիմնարար ատլասներ, ուսումնական և այլ բնույթի պետական նշանակության քարտեզների ստեղծումն ու հրատարակումը,
  • երկրատեղեկատվական համակարգի ստեղծում, այդ թվում` ՀՀ տարբեր բնակավայրերի բազային երկրատեղեկատվական համակարգի համար էլեկտրոնային քարտեզների ստեղծում,
  • աշխարհագրական անվանումներ, այդ թվում` աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում, տարաբնույթ պաշտոնական տեղեկատուների և բառարանների ստեղծում, աշխարհագրական անվանումների կանոնակարգում: